Վանաձորը, կարելի է ասել, ցնծությամբ է ընդունել հանրապետության երրորդ քաղաքից երկար ժամանակ` 2,7 տարի բացակայած նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:
«Հրապարակ» թերթը գրել է․ Նրան այցի են գնացել բառացիորեն գրեթե բոլորը, անգամ նրանք, ովքեր իրենց լավ չեն պահել Ասլանյանի նկատմամբ եւ պատճառներ ունեին խուսափելու:
Սեր են խոստովանել, ներում են հայցել, երդումներ են տվել, հավաստիացրել, որ նրա կողքին են կանգնելու, հորդորել են չնահանջել` մինչեւ վերջ պայքարել համայնքապետի պաշտոնի համար:
Այդ ամենին լավատեղյակ մեր աղբյուրը տարակուսած էր, ասում էր. հասկանալի չէ` մարդիկ իրենց մեղավոր են զգում, որ «նիզաշտո» տեղը կարգին քաղաքապետը բերդո՞ւմ է անցկացրել, թե՞ այնքան են զզվել սրանցից, որ հույսի տեղ են փնտրում` կարծելով, թե «նստած-հելած» Մամիկոնը կարող է օգնել, որ ազատվեն ՔՊ-ական «սբրոդից»:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում