«Գյումրի և Հրազդան քաղաքներում շաբաթ և կիրակի օրերին մեծ միջոցառումներ ու տոնակատարություններ կլինեն, որոնց կմասնակցեն վարչապետը, իշխանական պատգամավորները և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Այսպիսով, այսօր՝ հուլիսի 27-ին, Գյումրիում կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը, որի ընթացքում ելույթ է ունենալու հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։
Փառատոնը անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 27-ին, իր ընտանիքով է Գյումրիում մասնակցելու «Ֆեստիվառ»-ին։
Իսկ արդեն կիրակի՝ հուլիսի 28-ին, Գյումրի և Հրազդան քաղաքների օրն է, ինչի առթիվ երկու քաղաքներում մի շարք մշակութային միջոցառումներ են նախատեսված՝ ֆլեշմոբներ, մրցույթ-խաղեր և համերգային տոնակատարություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հրազդանում միջոցառումներին մասնակցելու համար ևս վարչապետին և ՔՊ-ականներին հրավերներ են ուղարկվել»:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում