Այսօր՝ օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 03:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Ս․ Վարդանյան փողոցում հրդեհ է բռնկվել շինանյութի խանութում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վեդու թիվ 26 և Արարատի թիվ 24 Հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շինանյութի խանութի պահեստային տարածքում․ պահանջվել է օգնություն։ Դեպքի վայր է ժամանել Արտաշատի թիվ 23 ՀՓՋ-ից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարում էին գյուղացիներն ու շինանյութի աշխատակիցները։
Հրշեջներին օգնում են նաև պարեկները, իսկ դեպքի մասին տեղեկանալով Արարատի և Վեդիի քաղաքապետների հանձնարարականով օպերատիվորեն ժամանել են կոմունալ բաժնի աշխատակիցները, ջրատար ավտոմեքենաներով, նրանք նույնպես մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին։







Բաց մի թողեք
Մայրաքաղաքում բարդակ է, շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ հիվանդին, էլեկտրաէներգիա չկա
Երևանում ամբողջական թաղամասեր հոսանքազրկվել են՝ ձյան պատճառով հրդեհ․ Լուսանկար
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար