Կամչատկայում ուղղաթիռի կործանման երկու հիմնական վարկած է դիտարկվում:
Դրանցից մեկը տեխնիկական անսարքությունն է, երկրորդը՝ օդաչուական կանոնների խախտում, հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով համապատասխան գերատեսչություններին։
Քննիչները շարունակում են աշխատել «Մի-8Տ»-ի կործանման վայրում։ Փորձագետները զննել են դեպքի վայրն ու նշանակել փորձաքննություն։
Պետրոպավլովսկ-Կամչատսկում ինքնաբուխ հուշահամալիր է կառուցվել՝ ի հիշատակ ուղղաթիռի կործանման զոհերի։
Մարդիկ լամպեր ու ծաղիկներ են բերել։
Կամչատկայում ուղղաթիռի կործանման հետևանքով 22 զոհերի մարմինները հանձնվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաք՝ նույնականացման համար։
Գերատեսչության մասնագետները վերադարձել են իրենց մշտական տեղակայման կետ։







Բաց մի թողեք
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան ԵՄ վերջին որոշման
Ձերբակալել Օբամային. Թրամփ
Թեհրանի իշխանությունները ապաստարանների համակարգ են պատրաստում` 2,5 մլն մարդու համար