2024 թվականի 8 ամսում Հայաստանում գրանցվել է պայթյունի 34 դեպք, զոհվել է 9 մարդ, ինչն արդեն իսկ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Այս մասին կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերի և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերի թեմայով ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը։
«2023 թվականի դրությամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ունեցել ենք պայթյունների մասով գրանցված 42 դեպք, ինչի պատճառով ունեցել ենք 6 զոհ և 53 տուժած։ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ՝ արդեն իսկ ունենք գրանցված 34 պայթյունի դեպք, ինչի հետևանքով կա 9 զոհ և 39-ը տուժած»,- նշել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին գրանցված պայթյուններից 30-ն են եղել գազի հետևանքով, մինչդեռ ընթացիկ տարում՝ 29-ը․ «Կարող ենք ասել, որ գրեթե բոլոր դեպքերում անվտանգության կանոնները չեն պահպանվում»։
Նրա խոսքով՝ պայթյունների մեծամասնությունը տեղի է ունենում բնակելի տներում, ինչը պայմանավորված է բնակչների կողմից կենցաղային որոշ կանոնների չհետևելով ու գազի արտահոսքով։






Բաց մի թողեք
Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա մասնակիցը մահացել է. Լուսանկար
Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար
Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար