ԱՄՆ փոխնախագահ և երկրի ղեկավարի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը ընտրողների աջակցությամբ երկու տոկոսային կետով առաջ է նախընտրական մրցավազքում իր մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփից: Այս մասին են վկայում Fox News-ի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 18-ին։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 50%-ը պատրաստ է աջակցել Հարրիսին գալիք ընտրություններում, մինչդեռ հարցվածների 48%-ը կողմ է արտահայտվել Թրամփին։ Փոխնախագահը վերջին մեկ ամսվա ընթացքում բարելավել է իր դիրքերը, նշում է հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ օգոստոսի կեսերին Թրամփը Հարիսից առաջ է անցել 1 տոկոսային կետով։ 50%-ը՝ 49%-ի դիմաց։
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 13-ից 16-ը։ Դրան ամբողջ երկրում մասնակցել է ավելի քան 1,1 հազար մարդ։ Սխալը կազմել է 3 տոկոսային կետ։






Բաց մի թողեք
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան ԵՄ վերջին որոշման
Ձերբակալել Օբամային. Թրամփ
Թեհրանի իշխանությունները ապաստարանների համակարգ են պատրաստում` 2,5 մլն մարդու համար