Սեպտեմբերի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Toyota» մակնիշի «030 HH 01» համարանիշի ավտոմեքենան:
Պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ նշված ավտոմեքենան երթևեկում է հանդիպակաց, կանգնեցրել են, ստուգվել է վարորդի սթափությունը, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:
Նշված համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին: Նա ավտոմեքենայում չի եղել:







Բաց մի թողեք
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ
#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ․․․ Տեսանյութ