Նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։50-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW X5» մակնիշի, «Mazda» մակնիշի, «Kia» մակնիշի ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել