23/02/2025

Ավտովթարներ․ Արմավիրի մարզում․ վիրավորներից 1-ը Վաղարշապատից տեղափոխվել է Երևան, կան վիրավորներ․ Լուսանկարներ

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Մադո Վարդանյանը իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ՝ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սերգո Համբոյանը և կրտսեր պարեկ Սերյոժա Դոխոյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ու վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Opel Combo»-ի վարորդ Մ․ Վարդանյանը, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում և ավտոմեքենայի անվադողերը եղել են ամառային։

Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ վիրավորներից 1-ը Վաղարշապատից տեղափոխվել է Երևան

Երեկ՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 17։50-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արտյոմ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարեն Հ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Ford Transit»-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Հովսեփյանը և Արսեն Շաղոյան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ տեսուչ Գառնիկ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և քննիչ Տիգրան Դալլաքյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Transit»-ի վարորդ Կարեն Հ․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների կողմից 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը ամբողջովին պատված է եղել մերկասառույցով և ճանապարհն սպասարկող ընկերությունը աշխատանքներ չի կատարել այն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. կա վիրավոր