«Երեկ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին, նախարարներին հավաքել էր Ազգային ժողով` փակ հանդիպման: Ինչպես ավանդաբար, խորհրդավոր նիստ է եղել՝ առանց նորությունների:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը շուրջ երկու ժամ խոսել է՝ պատասխանելով ՔՊ-ականների այն հարցին, թե ինչ է սպասվում ՀՀ-Ադրբեջան փոխհարաբերություններում: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն այս անգամ լարված չի եղել, հիմնականում արձագանքել է, որ չպետք է շտապեն, պիտի փորձեն Ադրբեջանի առաջարկները երկար քննարկել, նոր պատասխանել: Բայց Աղազարյանի արտահոսքից հետո նա շատ բաց չի խոսել թիմակիցների հետ: Փաշինյանը նաև վստահեցրել է, որ այս պահին էսկալացիաների վտանգ չկա, ինչը նաև հայտարարեց լրագրողների ներկայությամբ՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի՝ Խաղաղության պայմանագրին առնչվող հարցին:
Հիշեցնենք, որ չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ վեճերին: Հստակ պատասխան, ըստ մեր աղբյուրների, ոչ մի հարցի ժամանակ Փաշինյանը չի հնչեցրել: Թիմակիցները այնիպիսի տպավորություն են ստացել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց չի վստահում և չի բացում փակագծեր՝ հիմնականում ասելով այն, ինչ ասում է բաց՝ ամբիոնից»:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում