ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի փաստացի շանտաժները թիմի ներսում շարունակվում են:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարզվում է, որ ամիսներ շարունակ Քոչարյանից տարբեր «խողովակներով» պահանջում են ներկայացնել 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, սակայն նա չի տալիս:
Հիշեցնենք, որ այդ զեկույցի հանրայնացման համար օրենքով նախատեսված բոլոր ժամկետները կրկնակի անգամ խախտվել են: Անդրանիկ Քոչարյանը պարզապես չի ներկայացնում այն ՀՀ Ազգային ժողով: «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովից տեղեկացավ, որ նախագահի անունով Անդրանիկ Քոչարյանը դիմում չի ներկայացնում:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ անգամ ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ քննարկվել է հարցը, Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր անունից պահանջել զեկույցը, բայց Անդրանիկ Քոչարյանն անդրդվելի է: Տեղեկացանք, որ վերջերս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է գնացել Քոչարյանի մոտ՝ պահանջելով տրամադրել զեկույցը, որ տեղեկանա, թե ինչ է գրված, եւ ՔՊ վարչություն գնա ներկայացնելու փաստաթղթի մասին: Սակայն Անդրանիկ Քոչարյանը նրան տվել է մի թուղթ՝ պահանջելով, որ ստորագրի այն մինչ փաստաթղթին ծանոթանալը, որպեսզի զեկույցի նախագծին ծանոթանալուց հետո տեղեկությունները չկիսի որեւէ մեկի հետ: Գաբրիելյանը հրաժարվել է ստորագրել Քոչարյանի առաջարկած փաստաթուղթը՝ ասելով, որ իր ծանոթանալու նպատակը կուսակցական ընկերներին ներկայացնելն է, այլ ոչ թե գաղտնի ծանոթանալն ու տուն գնալը:
Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանը խորհրդավորության շղարշով է պատել զեկույցը եւ հրաժարվում է դրա նախագիծը տրամադրել որեւէ ՔՊ-ականի: Անգամ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը որեւէ արդյունք չի տվել. նա զեկույցը պինդ պահում է, քանի որ գիտի՝ հենց ներկայացրեց, կարճ ժամանակ անց իրեն կհեռացնեն ԱԺ-ից: Մենք փորձեցինք կապ հաստատել Քոչարյանի հետ, սակայն պատգամավորը մեր զանգերին չպատասխանեց»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները