Պետական գերատեսչություններին՝ Ազգային ժողովին, արտգործնախարարությանը, մյուս բոլոր նախարարություններին և այլ մարմիններին, որոնք Ռուսաստանի Դաշնության հետ որևէ գործառույթ ունեն՝ համատեղ հանձնաժողովների, աշխատանքային խմբերի կամ ցանկացած այլ ֆորմատով, հանձնարարված է մաքսիմալ ինտենսիվացնել շփումները ռուս գործընկերների հետ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Համապատասխան կառույցներին հրահանգվել է ակտիվորեն մասնակցել իրենց գծով բոլոր նիստերին, գործուղումներ ու հանդիպումներ նախաձեռնել, մի խոսքով՝ հարաբերությունները կարգավորել:
Թե ինչով է պայմանավորված նման հանձնարարականը, դժվար է ասել, սակայն կառավարության կուլիսներում կան խոսակցություններ, որ իշխանություններն, ամենայն հավանականությամբ, գիտակցել են, որ արտաքին քաղաքական ճակատում կտրուկ շրջադարձերը, մեղմ ասած, ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու թե՛ քաղաքական, թե՛, առավել ևս, տնտեսական առումով:
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար