Առաջիկա ընտրությունների մասին.
ՔՊ-ն իր պարագլխով անդառնալի վնաս է պատճառել Հայաստանին և Արցախին: Թշնամուն է հանձնել մեր հայրենիքը…
Քաղաքագիտության դասական սահմանմամբ այդ խմբակը կոլաբորացիոնիստական է, դավաճանական
2020թ նոյեմբերի 10-ը կարմիր գիծն է. դրանից հետո ով համաձայնում է համագործակցել քպ-ի հետ,դասական կարիերիստ է, չի առաջնորդվում պետական շահով և կրում է քպ-ի գործած հանցագործությունների ամբողջ պատասխանատվությունը: Դա նաև խոսում է մարդու անձնական հատկանիշների, արժեքների մասին, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության:
Ցանկացած ընտրություններում, ինչ թեկնածու ուզում է քպ-ն առաջադրի, ինչ հեքիաթներ ուզում է պատմի թեկնածուի «առավելությունների, բարեվարքության» վերաբերյալ, պարտադիր պետք է ընտրել քպ-ին ԻՐԱԿԱՆ ընդդիմադիր թեկնածուին:
Պետական դավաճանի հետ աշխատել ցանկացողը չի կարող բարձր արժեքների կրող լինի և գործի ի շահ Հայաստանի Հանրապետության:
Բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝ ՔՊ կոչվող գոյաբանական ուռուցքից ազատվելու համար:
Արսեն Ջուլֆալակյան






Բաց մի թողեք
Արժանապատիվ հայորդիները հետապնդվում են իրենց տեսակի, պայքարի, ժողովրդի ու հայրենիքի կողքին լինելու համար
Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը
Իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, Կաթողիկոս ինչու պետք է ունենա