Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ կունենա։
Որոշման նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։
Կցորդը կոչված է իրականացնել ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, որը կարող է նպաստել ՀՀ խաղաղապահ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը և ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության խորացմանը:
ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն կունենա ներկայացնել Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում մոտեցումները, ասված է կառավարության որոշման մեջ:

Բաց մի թողեք
ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանությունը, իրավազորությունը․ հրապարակվել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ որոշման տեքստը
Դատավորները հավելավճար կստանան․ ի՞նչ է հայտնի
ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցը. Սիմոնյան