Նիկոլ Փաշինյանի հորդորով մանդատից հրաժարված Քաղպայմանագրի նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա, մեր տեղեկություններով` նրան կնշանակեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն։
2018 թվականի դեկտեմբերից հիվանդանոցի տնօրենն է Արման Հովակիմյանը, որին այդ պաշտոնում նշանակեց այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Հովակիմյանն ու Թորոսյանը ընկերներ են։ Արսեն Թորոսյանն Արման Հովակիմյանին ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձ էր սահմանել։ Անահիտ Ավանեսյանի առաջին հրամաններից մեկը եղել է այն, որ ուղիղ 1 միլիոն դրամով կրճատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի աշխատավարձը ։
Ի դեպ, մի առիթով Զեյնալյանն էլ իր ղեկավարած առողջապահության մշտական հանձնաժողովի նիստում քննադատեց, որ ԲԿ տնօրենը այդքան աշխատավարձ է ստանում։ Ըստ ամենայնի` Նիկոլ Փաշինյանը Զեյնալյանին նոր պաշտոն շնորհելով մեսիջ է տալու թիմին, թե ինչ է սպասվում հնազանդներին եւ ինչ՝ ըմբոստներին, մասնավորապես՝ Հովիկ Աղազարյանին, որը քրեական հետապնդումների է ենթարկվում, իսկ օրեր անց գլխավոր դատախազը խորհրդարան է գնալու՝ նրան ԱԺ անձեռմխելիությունից զրկելու իր միջնորդությունը քննելու համար։
Փորձեցինք Նարեկ Զեյնալյանից պարզաբանումներ ստանալ, սակայն չպատասխանեց մեր զանգերին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Զեյնալյանը ԲԿ-ում աշխատանքի կանցնի ապրիլի 11-ից։


Բաց մի թողեք
«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքը
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար. Լուսանկար
ԱՄՆ քաղաքականությունը «հսկայական հնարավորություն» է ստեղծում Եվրոպայի համար