Մարտի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց վարչական տարածքը սպասարկող գյուղերից մեկում տղամարդը կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Նշված տան բնակիչ 63-ամյա Վ․ Գ․-ն իրենց սեփական տան պատշգամբի մետաղյա ճաղավանդակներից հակի պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածին կախված վիճակում հայտնաբերել է նրա 13-ամյա թոռը, ով պարանը կտրել է սակայն ժամանած դատական բժիշկը արձանագրել է տղամարդու մահը։
Բաց մի թողեք
Արզնի ՀԷԿ-ում աշխատանքներ իրականացնելիս տղամարդու մարմին է հայտնաբերվել
Առեղծվածային ու ողբերգական դեպք․ Նոր Հաճնի ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արագածոտնում կովի արգանդից դուրս է բերվել երկգլխանի հորթուկ. Լուսանկար