ԻՔՄ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խնդրահարույց պահվածքը հնարավոր է դարձել նաև Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի մասով խիստ խնդրահարույց սահմանադրական կարգավորումների արդյունքում:
Սահմանադրությունը, ինչպես գիտեք, դրա 107-րդ հոդվածով ենթադրում է, որ պատգամավորի էթիկայի հարցերը քննող հանձնաժողովը պետք է լինի ժամանակավոր հանձնաժողով: Այսինքն, 2015-ին ընդունված (կեղծիքով պարտադրված) Սահմանադրությամբ չի կարող լինել պատգամավորական էթիկան քննարկող մշտական մարմին:
Նախկինում, օրինակ 2012-2017թթ. գործած (5-րդ գումարման) ԱԺ էթիկայի հանձնաժողովը շատ ավելի արդյունավետ էր, քանի որ առանձին վերցրած էթիկայի խախտման դեպքի քննության համար պետք չէր ԱԺ մեծամասնության քվեն: Իմիջիայլոց, մի պահ այդ հանձնաժողովի նախագահը ընդդիմադիր էր (Նիկոլ Փաշինյանն էր):
Բայց ՀՀԿ-ական իշխանությունները որոշեցին, որ պետք է պաշտպանեն սեփական պատգամավորներին էթիկայի խախտումների վերաբերյալ ինստիտուցիոնալ քննարկումներից և փոխեցին սահմանադրական կարգավորումը:
Արդյունքում, այժմ Անդրանիկ Քոչարյանի ու էթիկան խախտող այլ պատգամավորների պահվածքը չի դառնա էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա, եթե դրան կողմ չլինի ԱԺ մեծամասնությունը: Իսկ ԱԺ մեծամասնությունը, ինչպես տեսնում եք, կողմ չի:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սահմանադրական բարեփոխումների սահմաններում առաջարկելու է փոփոխել ԱԺ հանձնաժողովների հետ կապված սահմանադրական կարգավորումները՝ վերադառնալով 2005 թվականի մայր օրենքի տարբերակին (թողնել օրենքի կարգավորմանը) կամ էլ ուղիղ կերպ ամրագրել ԱԺ էթիկայի հանձնաժողովի մշտական բնույթը:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան