2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը՝ մշակված Բազումքի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից, վերջին անգամ հատել է Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտել իր առաքելությունը։
Այս մասին հայտնում է կենտրոնը: «Մենք խորապես հպարտ ենք «Հայասաթ-1»-ով և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս պատմական առաքելությանը։ Սա միայն սկիզբն է։
Արձակումից ի վեր մթնոլորտային դիմադրության պատճառով մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը։
Այդուհանդերձ, «Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը և տվեց մեզ անհրաժեշտ արժեքավոր տեղեկություններն ու փորձը, ինչը մեզ թույլ կտա շարժվել առաջ՝ դեպի ավելի մեծ և ավելի հավակնոտ նպատակներ։
Շնորհակալ ենք ողջ Հայասաթ թիմին՝ այս պատմական առաքելությունն իրականություն դարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարումը. գործընթացի ավարտի ժամկետ է նշվել
Սեքսուալ ծերունին Հատուկ դպրոցում է աշխատում
Արմավիրի նորանշանակ մարզպետի աշխատակազմը «գրոհել» է Դողս ու Ծաղկունք գյուղերը․ Լուսանկար