Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող Մայա Վորյատկինայի դին:
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ ժամը 14:15-ի սահմաններում ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Բորյատինսկայայի դին և դուրս բերել ափ։
Ավելի վաղ հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ըստ տեղեկությունների՝ Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու տարածքում, օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել էր Հրազդան գետը։
Երեխան՝ Մայա Բորյատինսկայան, Ուկրաինայի քաղաքացի է, նրա հայրը նույնպես մասնակցել է որոնողական աշխատանքներին։
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել