ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են, խմբակցության գրեթե բոլոր ակտիվիստ կանայք հավակնում են ՔՊ վարչության անդամ ընտրվելուն։
«Հրապարակը» գրում է․ Սեպտեմբերին նշանակված կուսակցության համագումարում նաեւ նոր վարչություն է ընտրվելու: Եվ ՔՊ-ում որոշում է ընդունվել, որ ապագա վարչության կազմում ամեն երրորդը կին է լինելու։
Գործող վարչությունը 16 հոգանոց է։ Վարչության անդամի պաշտոնին են հավակնում Արուսյակ Ջուլհակյանը, Նվարդ Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը, այլք։
Բանն այն է, որ համապետական ընտրություններից առաջ վարչության անդամատոմսը կանաչ լույս է վառելու ԱԺ նախընտրական ցուցակում բարձր տեղ զբաղեցնելու համար եւս։







Բաց մի թողեք
Իրավապահները կարող են կրկին բացել աղմկահարույց գործերը
Վաշինգտոնը վերջնական հարվածը հասցրեց միջազգային իրավունքին
Արցախի թեմի առաջնորդի հարցը ֆորմալ ներկայացվել է քննարկման