Սա պարզապես վրդովված հայտարարություն չէ։ Սա՝ նախազգուշացում է։ Ուղիղ, առանց դիվանագիտական ձևակերպումների։
Թրամփը հրապարակել է այս գրառումը իր Truth Social-ում՝ հստակ ակնարկելով, որ Պուտինը չգիտակցված քայլեր է անում, որոնք կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ հենց Ռուսաստանի համար։
Ինչո՞ւ հենց հիմա այսպիսի կտրուկ բառեր։
Պատճառը պարզ է՝ Թրամփը լրջորեն հիասթափված է։
Ամիսներ շարունակ նա փորձում էր առաջ մղել խաղաղության գործընթացը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Բայց Մոսկվան ոչ միայն անտեսեց այդ նախաձեռնությունը, այլ վերջին օրերին սկսեց նոր հարձակումներ Կիևի ու այլ քաղաքների վրա։
Տարիներ շարունակ Թրամփն էր ասում՝ «ես կարող եմ դադարեցնել այս պատերազմը»։ Հիմա նա ասում է՝ «Եթե ես չլինեի, Ռուսաստանը այսօր այլ վիճակում կլիներ»։
Սա իրականության ճշմարիտ արտահայտություն է։ Պուտինին առաջարկվել էր խաղաղ ճանապարհ, բայց նա, ըստ ամենայնի, ընտրել է սրացումը։
Իսկ Թրամփի համբերությունը՝ կարծես սպառվում է։


Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա
Պուտինը ցանկանում է ՆԱՏՕ-ն հետ մղել 1997 թվականի դիրքերին Ուկրաինայում խաղաղության դիմաց․ «The Telegraph»
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը