Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը՝ ՄԱՍԿ անվանումով։
«Հրապարակը» գրում է․ Մերժման հիմքում դրել են տեխնիկական վրիպակները, նախարարությունը չափից դուրս բծախնդիր մոտեցում է ցուցաբերել ներկայացված փաթեթին, ինչը, հավանաբար, վերեւից է հրահանգված եղել:
Հովիկ Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է` նոր համաժողով հրավիրեն, որպեսզի վերացնեն թերությունները եւ նոր փաթեթ ներկայացնեն Պետռեգիստր։ Թե խոսքն ինչ տեխնիկական վրիպակների մասին է, նա չմանրամասնեց։







Բաց մի թողեք
Բնակչության հաշվառման նոր կարգ, թե՝ նախընտրական ծուղակ
Լոռու մարզում արդեն նախընտրական կաշառք են բաժանում
Փաշինյանը ոչ ծրագրով Կիրանցին հատկացված գումարի չափն է հիշում, ոչ կառուցվող տների թիվը