Հայաստանում ռուսական կապիտալով գործող խոշորագույն ընկերությունները «վերեւից» հրահանգ են ստացել՝ այլեւս բարեգործական ծրագրերի, տարբեր հիմնադրամների, միջոցառումների ֆինանսավորում չիրականացնել։
«Հրապարակը» գրում է․ Այդ ընկերություններից մեկի ներկայացուցիչը մեզ պատմեց, որ նախազգուշացումը ստացել են վերջերս, սակայն իրենց մանրամասներ չեն փոխանցել, եւ չգիտեն` այդ որոշման հիմքում քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական բաղադրիչ է դրված։
Ըստ ամենայնի, դա քաղաքական հրահանգ է, քանի որ անգամ ռուս-ուկրաինական պատերազմի ամենաթեժ շրջանում ռուսական կապիտալով գործող ընկերությունները չեն դադարեցրել ֆինանսական աջակցությունը հասարակական նախաձեռնություններին։
Բաց մի թողեք
Տեր Արամին պետք է ոչ թե հայհոյել, այլ լսել ու հենց իր խոսքերով պատասխանել իրեն
Ոստիկանությունից շուրջ 160 մլն դրամ յուրացնելու մեղադրանքը ավելի քան 5 տարի է քննվում է
Բուհերում ինչ որ կենտրոններ կբացվեն, որպեսզի ԳԱԱ լուծարումը սահուն ընթանա