Հունիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամի եւ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր դրված։
«Հրապարակ» գրում է․ Նիստը տեղի է ունեցել կառավարության նիստերի դահլիճում: Մեզ պատմեցին, որ չնայած նախապես լուրեր կային, թե քվորում կարող է չլինել, բայց բավական քիչ թվով դատավորներ են բացակայել:
Այդ թվում` դատավոր Մասիս Մելքոնյանը, որը նեղացած է իշխանություններից, քանի որ նախորդ ամիս նրա նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել, մինչդեռ ինքը բազմաթիվ «ծառայություններ» է մատուցել ՔՊ-ականներին։
Մասիս Մելքոնյանը մինչ դատավոր նշանակվելը եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ։ Նրա վարույթում են քննվել քաղաքական կոչվող որոշ գործեր, օրինակ՝ Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը:
Մելքոնյանի որոշմամբ կալանավորվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Լեւոն Քոչարյանը, Տիրան Խաչատրյանը։
Բաց մի թողեք
Ոչ մի աղոթք՝ բանակում, խաչերը՝ հանել
ՔՊ-ականները նեղսրտել են, որ ռուս գեներալը զանգահարել է փոխքաղաքապետին
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը