Որոշ տեղեկություններով, հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերություններում լարում է առաջացել այն բանից հետո, երբ Բիձինա Իվանիշվիլու նախկին անձնական ֆինանսիստ Գիորգի Բաչիաշվիլուն հաջողվել է Հայաստանի տարածքով փախչել Վրաստանից։
«Հրապարակ» թերթը գրել է․ Փախուստը տեղի է ունեցել մարտի կեսերին, Բաչիաշվիլին մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության եւ ապօրինի փողերի լվացման հոդվածներով։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայ-վրացական սահմանին վերջին շաբաթների խստացումներն էլ կատարվածի հետեւանքն են։ Հայտնի է, որ տեւական ժամանակ է՝ հայկական ապրանք տեղափոխող բեռնատարները կանգնեցվում են Վրաստանի սահմանին, ուղղվում Գեյզի անցակետ, ինչն ավելացնում է ինչպես ժամանակային, այնպես էլ ֆինանսական կորուստները։
Պաշտոնական բացատրություն այն է, թե արտահանվող ապրանքները պետք է փորձաքննության ենթարկվեն, մինչդեռ տարանցիկ երկրի՝ փորձաքննություն իրականացնելու իրավունքները սահմանափակ են` զենք եւ թմրանյութ թույլ չտալու համար։
Բայց հայ-վրացական սահմանում հսկողությունն ուժեղացվել է նաեւ մարդատար ավտոմեքենաների համար` 5 ուղեւորից ավելի փոխադրող վարորդը պետք է ուղեւորների ցանկը ներկայացնի սահմանապահներին։
Բաց մի թողեք
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը