ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում տեսակապով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«ՀՀ վարչապետ Փաշինյանը (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին – խմբ.) կմասնակցի տեսակապի միջոցով։
Սակայն նա իրականում այդ մասին հայտարարել էր նախորդ նիստի ժամանակ», – ասել է Ուշակովը։ Խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում՝ հունիսի 27-ին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարել է, թե քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է, ինքն ու ՀՀ որևէ պաշտոնյա չի մեկնի այդ հանրապետություն: ՀՀ վարչապետին վրդովվեցրել էին Արցախյան վերջին պատերազմի համատեքստում Ադրբեջանին ուղղված՝ Լուկաշենկոյի գովեստի և աջակցող խոսքերը:

Բաց մի թողեք
ԵՄ ֆինանսական օգնությունը Հայաստանին հետաձգվում է
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած. Լուսանկար
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը