Փոքր երկիր ենք` փոքր մասշտաբներ ունեցող, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով. փոքր տեսահորիզոն, փոքրոգի իշխանություններ, փոքրիկ վիրավորանքներ, որոնք տարիներով չեն մոռացվում, մանր-մունր իրադարձություններ, որ ցնցում են երկիրը:
Երեկ իշխանությունը որոշել էր «ահ տալ» ընդդիմությանը, գողական լեզվով ասած` «ստրախ գանյատ» անել, եւ ընդդիմությունն էլ, մեր մեջ ասած, բավականին ազդվել էր դրանից:
Բայց եթե ոստիկանություն, զենք-զորք, երբեմն փող չունեցող ընդդիմության դեպքում նաեւ հասկանալի են այդ վախերը` բոլոր հնարավոր լծակներն ունեցող, օրենքից ու Աստծուց վախ չունեցող իշխանությունների առաջ, ապա իշխանական պահվածքն այլ կերպ, քան քստմնելի, հնարավոր չէ որակել:
Ենթադրենք, թե իշխանափոխության պլան եք բացահայտել, այ իմ 18 թվի իշխանափոխության աննկուն հերոսներ, ո՞վ ասաց, որ ձեզ կարելի էր իշխանափոխություն անել, ուրիշներին` ոչ:
Ասենք թե իսկապես ինչ-որ մարդիկ իշխանափոխություն են ծրագրել, ինչո՞ւ եք նախ ձեզ պատկանող կայքով «սլիվ» անում, հետո դրա հիման վրա վարույթ հարուցում, ապա դիմակավորված ուժայիններով անզեն մարդկանց հավաքում-ձերբակալում, բայց այդ ընթացքում շնչակտուր հաղորդագրություններ տարածում` չսպասելով, որ վարույթն ընթանա:
Ստատուսներ եք գրում, լայվեր մտնում: Բա ուժեղ, վախեր չունեցող, իրավապահներ ունեցող, ամենակարեւորը` օրենքի շրջանակներում գործող իշխանությունն իրեն նման կերպ կպահի՞:
Ասենք, ինչ-որ մարդիկ քննարկել են իշխանափոխության ծրագիրը, իսկ ինչի՞ց երեւաց, որ մահափորձեր ու զինված հեղաշրջում էին պատրաստվում անել:
Մահափորձի դեպքում ի՞նչ իմաստ ուներ հազարավոր մարդկանցից խմբեր ստեղծելը, ճանապարհներ ու կամուրջներ փակելու սխեմաներ մշակելը: Դրա համար մի քանի քիլլերը բավական չէ՞:






Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…