Երեկ տեղի ունեցած «Հոմպլեքս» հիպերմոլի բացման ժամանակ տեղի ունեցավ անսպասելի միջադեպ․ միջոցառման ընթացքում հոսանքազրկվեց ողջ տարածքը։
Այս մասին տեղեկացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ընթացքում։
Վարչապետը շեշտեց, որ հիպերմոլի կառուցման մեջ ներդրվել է շուրջ 70 միլիոն դոլար, և նման պայմաններում նման խոշոր ներդրողները չեն կարողացել պատշաճ կերպով իրականացնել բացման արարողությունը։
Գուցե այդքան մեծ ներդրումից հետո հիպերմոլը սեփական մատակարարումն ունենար, ով գիտե, միայն լրատվամիջոցների զանգերին են խոստանում ճշտել ու ետ զանգահարել, սակայն Ձայն բարբառո հանապատի, հետաքրքիր է պարզապես, թե սովորական հաճախորդները ինչպիսի վերաբերմունքի կարժանանան, ներեցեք։ Այլապես, արդյոք հիպերմոլն ապահովագրված է միջադեպերից։
Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը: Այս մասին արձանագրումը Կառավարության նիստի ընթացքում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց՝ հետագա գործընթացները պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացվեն:
«Սա քաղաքական մակարդակով քննարկել ենք, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նույնպես քննարկում է ունեցել, և օրենքի նախագիծ է արդեն դրվել շրջանառության մեջ։ ԱԺ արտահերթ նիստով համապատասխան օրնեսդրական փոփոխությունները կիրականացվեն, և Կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը, այդ կետից սկսած առավել հանգիստ պայմաններում կքննարկենք սցենարները, թե ինչ սցենարով ենք գնում։
Հետագա գործընթացները պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Հայաստանի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը
Ինչո՞ւ 2026-ին չպետք է թուրքական ներդրումներ գան Հայաստան՝ հարցնում է Գևորգ Պապոյանը
«ԴիջիԹեք 2025»-ը հատեց եզրագիծը. Լուսանկարներ