Սեպտեմբերի 20-ին ՔՊ-ն համագումար է հրավիրել, որի ընթացքում, ինչպես գիտենք, ղեկավար մարմին` նոր վարչություն է ընտրվելու։ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, գործող 15 հոգանոց կազմն ընդլայնվել է 5-ով, կանանց քվոտան է մեծացել։
Հրապարակ թերթը գրել է․ Մոտավոր հայտնի է, թե ովքեր են ընդգրկվելու նոր վարչության կազմում, ավելի ճիշտ՝ ում է դուրս թողնելու այդ կազմից Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես տեղեկացրել ենք, պատվիրակներ է գործուղել տարածքային կառույցներ, որ ուղղորդեն, թե ում է պետք ընտրել վարչության անդամ։ ՔՊ-ում գրեթե կասկած չունեն, որ իրենց այն կուսակիցները, որոնց անձնական կյանքը դարձել է հանրային քննարկման առարկա, տեղ չեն գտնելու վարչության կազմում, իհարկե, մեկ-երկու բացառությամբ:
Օրինակ, գրեթե վստահ են, որ չնայած պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կաշվից դուրս է գալիս հակաեկեղեցական հարցազրույցներ եւ ընդդիմությանը քլնգող հայտարարություններ անելով, սակայն նա չի լինելու վարչությունում։
Ի դեպ, նա եւ Հերիքնազ Տիգրանյանն այն ՔՊ-ականներն են, ովքեր սկզբից մինչեւ վերջ կարդացել են Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը եւ խմբակցության ներսում վրդովմունք հայտնել, թե ինչպես կարելի է այսքան խուժան, այսքան անբարոյական լինել։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար