Արտաքին գործերի նախարարության տարեկան ամենամյա ժողովը, որն ընդունված է դեսպանահավաք կամ օգոստոսյան խորհրդակցություն անվանել, այս տարի կանցկացվի Սյունիքում՝ Կապան համայնքում, օգոստոսի 25-27-ը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ըստ ամենայնի, Սյունիքը պատահաբար չի ընտրվել: «Թրամփի ուղի» վաշինգտոնյան հայտնի համաձայնագրի ստորագրումից հետո այս մարզն ու այստեղ կառուցվելիք «անխոչընդոտ ճանապարհն» ամենախնդրահարույց հարցերն են եւ մեր արտաքին քաղաքականության ամենախոցելի կետը:
Հավանաբար, մեր դեսպաններին պատրաստվում են տանել այդ հատված, ծանոթացնել տեղանքին եւ ինստրուկտաժ անել, թե ինչպես պետք է դիվանագիտորեն ներկայացնեն «Սյունիքի միջանցքը» տալը, որ ձեւացնեն, թե ՀՀ ինքնիշխանությունը դրանից չի տուժելու: Սա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա համաժողովն է, որն ավանդական է։
Ըստ որոշ լուրերի, այդ օրերին Սյունիք են մեկնելու նաեւ մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք եւս կծանոթացնեն տեղանքին ու համաձայնությունների մանրամասներին, չնայած անգամ ստորագրողները դեռ չգիտեն, թե ինչ է իրականում լինելու։
Օգոստոսյան ժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ երեկվա դրությամբ դեռ հստակ ինֆորմացիա չկար, սակայն նա հաստատ բաց չի թողնի դիվանագետների հետ շփվելու եւ իր քաղաքականությունն արդարացնելու այս առիթը:
Մենք տեղեկացանք, որ հավաքից ավելի քան մեկ շաբաթ առաջ բրոնյա են արված Կապանի եւ մոտակա քաղաքների հյուրանոցների համարները։ Նշենք, որ դեսպանահավաքները ժամանակին արել են Դիլիջանում, Ջերմուկում, Արցախում։
Բաց մի թողեք
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար
Ինչ է հայտարարագրել, մյուսների պես, 2018 թվականից հետո կենսագրություն ունեցող Էկոպարեկային ծառայության պետը․ Լուսանկար