Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին մի անձ ջարդել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նշված հասցեից հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու խուլիգանություն կատարելու և գույքի դիտավորյալ վնասելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչ 60-ամյա Արթուր Ա․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


Բաց մի թողեք
2-ամյա երեխան ընկել է ջրի տարայի մեջ, ջրահեղձ եղել. բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Կոտայքում «Նիսսան»-ը բախվել է ծառերին. կան 4 զոհ, 1 վիրավոր. Լուսանկար
Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ