28/10/2025

ԱԺ-ում մեկնարկել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը

Ազգային ժողովում մեկնարկել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: 

Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ու Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը ընթանում են այժմ,  իսկ ժամը 14:00-ին, նիստեր կգումարեն Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության եւ Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովները:

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը:

Լիագումար նստաշրջանը եւ հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում նախատեսված է Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ու Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկու ճեպազրույցը:

Երեւանում մեկնարկել է  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը