ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ անդրադարձել է Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքներին:
«Թումանյանի թանգարանում ունենք այն, ինչ ունենք»,- ասել է նա՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցերին:
Նախարարի խոսքով, թանգարանի մասնաշենքերից մեկը սկզբում նախատեսված էր վերակառուցման համար, սակայն շենքի տեխնիկական վիճակի գնահատումից հետո պարզվել է, որ անհրաժեշտ է ոչ թե վերակառուցում, այլ նոր շենքի կառուցում: Անդրեասյանը մանրամասնեց, որ դա առաջացրել է լրացուցիչ գործընթացներ՝ նոր նախագիծ, համալիր փորձաքննություն և ՇՄԱԳ, որից հետո հնարավոր կլինի հայտարարել նոր մրցույթ:
Լիլիթ Գալստյանն իր հերթին նշել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և Թումանյանի թանգարանի վերանորոգման ընթացքը ցույց է տալիս կազմակերպման ոչ բավարար որակը: Նա ընդգծել է, որ բոլորի մտահոգությունը պայմանավորված է հանրապետական նշանակության սրբավայրի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատշաճ վերանորոգված տեսնելու անհրաժեշտությամբ և հավելել, որ որևէ մանիպուլյացիա այստեղ չկա:
«Սա ձեր աշխատասենյակը չէ, Ազգային ժողովն է, հաշվետու եք Ազգային ժողովին։ Բացարձակապես քարի կամ գունավոր մետաղների մասնագետ չպետք է լինեմ, որպեսզի հնչեցնեմ այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետն ու մոտեցումները»,- ասել է Լիլիթ Գալստյանը՝ արձագանքելով Անդրեասյանի դիտարկմանը, թե արդյոք քարի մասնագետ է հանդիսանում:






Բաց մի թողեք
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Մասիս համայնքի մանկապարտեզները գործելու են անվճար
Դպրոցից վաղաժամ հեռանալը ԵՄ որոշ երկրներում աճող խնդիր է. ԵՄ զարգացման համար մի երևույթ, որը չպետք է թերագնահատել