«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ազգակիցներներ, Նոր տարվա շեմին Ձեզ բոլորիդ քաջառողջություն եմ ցանկանում, Ձեր գործերին հաջողություն, փոխըմբռնում, սեր, հարգանք ընտանիքներում:
Եկող տարին բախտորոշ է լինելու: Սխալվել այլևս չի կարելի: Եւ կներեք ես ստիպված եմ շեղվել ընդունված կարգից և բարեմաղթանքները մի կողմ թողնելով՝ դիմել մեր մարդկանց զգոնության, պատասխանատվության կոչով:
Հարգելիներս, այս նոր տարում Ձեզնից շատ բան է կախված.
երբ տկարամիտ, շահամոլ իշխանավորների ազգադավ քաղաքականության պատճառով, ոչ միայն մեր երկրի, այլ ողջ Հայ ժողովրդի լինել-չլինելու հարցն է կշեռքի նժարին դրված, պետք է զգոն լինենք և գոնե ուշացումով նրանցից ազատվենք, ելքի, փրկության ուղին ընտրենք:
Իսկ դրա ռեալ հնարավորությունը այս նոր տարում կա: Մնում է միայն համատեղ ջանքերով նպաստել, որ համազգային շահերով, ժողովրդավարական արժեքներով իրոք ղեկավարվող, դեպի քաղաքակիրթ աշխարհը կողմորոշված ուժերի համախմբմամբ նախընտրական հզոր դաշինքի ձևավորմանը նպաստենք:
Եւ այդ սուրբ գործում մեր բոլորիս աջակցությունն էլ է պետք գործի գցել:
Նախ այն մասին, որ պասիվությունը, ընտրությանը չգնալը կամ գնալուց հետո նորից սխալվելը ոչ միայն ոչինչ չի տա, այլ իրոք կործանարար կլինի:
Բայց չսխալվելու համար պետք է, որ մեր միամիտ ընտրողներն էլ վերջապես հասկանան, որ իրենք՝ ոչ թե ամենակարող մի վարչապետ են ընտրելու, որը իր խելքով, իր ուզածով որոշի երկիրը ինչպես կառավարել, այլ, ինչպես ընդուված է ժողովրդավարական երկրներում, ընտրություններում տերը, որոշողը իրենք լինեն: Կարողանան պահանջել ընտրություններին մասնակցող ուժերից իրենց դատին ներկայացնեն նախընտրական ծրագրեր այն մասին, որ եթե հաղթեն, կառավարություն կազմեն, այդ կառավարությունը նրա վարչապետը առաջիկա տարիներին ինչ արդյունքի հասնելու համար, ինչ միջոցներով, ինչ քայլերով պետք է, մարդկանց անվտանգությունը, բարեկեցիկ կյանքը ապահովեն, առաջընթացի, ապագայի համար էլ ինչ են ծրագրվում անել:
Պահանջել, որ ընտրողներին նախօրոք հնարավորություն ծանոթանալ ներկայացված առաջարկներին, հնարավորութթյուն նրանց միջից ընտրել այն ուժի ծրագիրը, որում ամրագրվածը իրեն դուր է գալիս, իր կարծքով լավն է:
Եւ բնական է, որ ժողովրդավարական երկրներում մարդիկ իրավունք ունեն նաև պահանջել ընտրություններում հաղթող ուժից, որ նրա կառավարությունը, նրա վարչապետը, պատգամավորները գործեն, ղեկավարվեն, անեն այն ինչ ամրագրված է իրենց ծրագրում: Եւ եթե չեն ուզում, կամ չեն կարողանում իրենց գրածը, խոստացածը կատարել պետք է հրաժարական տան, հեռանան:
Նախընտրական ծրագրի կատարման պատասխանատվության հարցը իրոք խիստ կարևոր է: Եւ վաղուց ժամանակն է, որ մեր մոտ էլ իրենց խոստումները չկատարած իշխանավորները համարվեն ոչ լեգիտիմ, հրաժարական տան:
Սիրելի ազգակիցներ այս ահավոր կախվածությունից, այս ծանր վիճակից միայն համատեղ ջանքերով, միայն խելք խելքի տալով կարող ենք դուս գալ:
Հրամայելով, ստիպելով, պարտադրելով արդյունքի չենք կարող հասնել: 21-րդ այս դարում առանձնապես, մարդիկ նախ ուզում են լսել, տեսնել, կարդալ, հասկանալ ինչ համար ինչպես, ինչ պետք է արվի:
Հայեր. Մեզ ժողովրդավարություն է իրոք պետք:
Մեզ շատ ու շատ պետք է, որ առաջիկա ընտրությունները նախընտրական ծրագրերի մրցակցության հունով ընթանան: Եւ հաղթող ուժի ծրագիրը իր կառավարության գործունեության հիմքում ամբողջությամբ դրվի: Եւ չկատարելու դեպում նա ռեալ պատասխանատվություն կրի:
Քանի որ մեր ապագայով իրոք մտահոգ անձանցից կազմված աջակիցների մեր խմբի կողմից կա կազմված՝ իրավիճակի շտկման, պահանջվող խնդիրերի լուծման հաջորդական քայլերի հստակ մշակված մոտեցումների, ծրագրերի նախագծեր.
Եւ քանի որ բոլորովին այլ շահերով, արժեքներով ղեկավարվող և այսօրվա իշխանավորները և ռոբականներն ու սերժականները հանրության համար ընդունելի նախընտրական ծրագրեր ի վիճակի չեն, չեն էլ կարող առաջարկել:
Իսկ ի տարբերություն նրանց՝ ազգայինի դերն ու կարևորությունը գիտակցող, ժողովրդավարական արժեքներով ղեկավարվող վերը նշված դաշինքը, աջակիցների այդ խմբի ակտիվ մասնակցությամբ, օգտվելով այդ նախագծերից կկարողանա հանրությանը ներկայացնել իրավիճակի շտկմանը, մեր անվտանգությանը, առաջընթացի ապահովմանը միտված արդյունավետ, իրագործելի ծրագիր, իր ճանապարհային քարտեզով: Ինչպես նաև վարչապետի ու պատգամավորության թեկնածուների այնպիսի կազմ, որը այդ ծրագրը կյանքի կկարողանա կոչել:
Եւ որը դաշինքի համար հաղթանակի հասնելու գրավականը կդառնա:
Հարգելի հայեր, հայրենակիցներ, ահաբեկված, այլոց թելադրանքով գործող նիկոլն ու նրա թիմակիցները կրելմլի դուդուկով պարող ռոբականներն ու սերժականները արդեն շատ ու շատ ցածր վարկանիշ ունեն և ոչ վարչական ռեսուրսները, և ոչ էլ թալանած փողերը հերիք չեն անի, որ նրանք փրկվեն:
Մեզ մնում է միայն, որ մեր մարդիկ իրենք էլ իրենց խաբելով, անտարբերության դիմակ չհագնեն, գնան ընտրությունների, ժողովրդավարության ընդունված նորմերով իրեց խելքով, իրենց որոշումով, իրենց պարտքը կատարեն:
Հարգելիներս, սիրելիներս նորց կներեք, որ տարեմուտին փոխանակ քաղցր խոսքեր ասելու այս կոչով եմ Ձեզ դիմում: Բայց քարոզարշավը, այն սրիկաները արդեն սկսել են: Չի կարելի անպատասխան թողնել:
Եվ վերջացնելով խնդրում եմ այս տողերը կարդացողներին, Ձեր մոտիկներին էլ հասկացրեք, որ իրենք՝ ոչ թե ումը, ոչ թե լավ թագավորի, այլ իրենց ապրելու համար ամենալավ ծրագիրը պետք է ընտրեն»:






Բաց մի թողեք
Թունավոր գրասենյակը․ Ինչպես է Սփյուռքի գործերի պատասխանատուն շարունակում թույն սրսկել․ Ճինպաշյան
Հայաստանի վարչապետի բռնաճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար. Դենի Քրյուգեր
Նման մեթոդներով քաղաքական դաշտը «մաքրելը» չի կարող ապահովել …