Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում մամուլի ասուլիս է անցկացրել, որի մասին ընդարձակ տեղեկատվությունը տարածել է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:
Ասուլիսին նրան ուղղվել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման, հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարին վերաբերող հարց:
Ըստ «Անադոլուի», հիշեցնելով TRIPP նախագծի իրացման հարցում ԱՄՆ և Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, Ֆիդանը հայտարարել է, որ այդ հարցի հետ կապված կան տեխնիկական խնդիրներ, և Թուրքիան ու Ադրբեջանն ուսումնասիրում են (հայ-ամերիկյան) համաձայնագիրը, և ինքն այդ հարցը քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Խոսելով գործընթացից Թուրքիայի ակնկալիքներից, Ֆիդանն ասել է. «Մենք սպասում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ստորագրված համաձայնագիրը վերջնական ձեւակերպում կստանա ստորագրման միջոցով, և Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կիրականացվի հնարավորինս արագ, որպեսզի մենք կարողանանք շարունակել տարածաշրջանում կայունության և բարգավաճման մեր ճանապարհը:
Ներկայումս Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը նման մտադրություն ունի, երեք կողմերի կիսում են այդ մտադրությունը, և Հայաստանին մնում է մի քանի քայլ անել»:
Ֆիդանն ընդգծել է, որ Հայաստանում ընտրությունները կկայանան 2026թ. հունիսին, դա կարեւոր փուլ կլինի: «Մենք տեսնում ենք, որ (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցումներով առաջատար է:
Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որ նա այդ իմաստով ունի: Այդ մոտեցումը, այդ դերը պետք է շարունակվի»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
Թուրքիայի արտգործնախարարի դիվանագիտական ձեւակերպումների ենթատեքստից մի եզրակացություն է հետևում: Անկարայում, բայց հատկապես Բաքվում Հայաստան-ԱՄՆ քաղաքական համաձայնությունից առնվազն գոհ չեն:
Բաքվի իշխանական minval politika-ն Ֆիդանի հարցազրույցի հաջորդ օրը ձևակերպել է, որ TRIPP-ի «ներդրումները պետք է Միացյալ Նահանգները կատարի, բայց առանց Ռուսաստանի համաձայնության այն հնարավոր չէ գործարկել»:
Ադրբեջանական լրատվամիջոցը կրկին հիշեցրել է, որ խորհրդային շրջանում Մեղրիի երկաթուղին կառավարվել է Ադրբեջանի երկաթուղիների վարչության կողմից, իսկ Հայաստանի «երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին»:
Թուրքիան դիմադրո՞ւմ է TRIPP-ին: Ինչո՞ւ:






Բաց մի թողեք
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կլուծարվի՞»
Ալիևը հասնում է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, չի ունեցել
Էրդողանին ոչ թե Ալիևը, այլ Պուտինն է փրկել