01/02/2026

Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունվարի 31-ին կայացել է «Բալետային մոգություն» երգեհոնային համերգային նախագիծը, որի շրջանակում հանդես են եկել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հանրահայտ երգեհոնահարներ Լյուդմիլա Գոլուբը և Վալերիա Անֆինոգենովան։

Համերգի ընթացքում նրանք հանդես են եկել չորս ձեռքի համար նախատեսված անսովոր համերգային ծրագրով՝ կազմված ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետներից։

Ծրագրում հնչել են հատվածներ Միխայիլ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա», Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը», Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա», Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Դմիտրի Շոստակովիչի «Բոլտ», Վալերի Գավրիլինի «Անյուտա» բալետներից։

May be an image of piano, violin and text

Երգեհոնահարները համերգը եզրափակել են Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից հատվածների կատարմամբ, որը հանդիսատեսի կողմից արժանացել է ջերմ ընդունելության։

Համերգը տեղի է ունեցել «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամին աջակցությամբ:

May be an image of piano and text