17/02/2026

ՌԴ – Ուկրաինա բանակցությունների նոր փուլը՝ Ժնևում

Rus Ukr

Ռուսական պատվիրակությունը մեկնում է Ժնև՝ Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում գործելու հստակ հանձնարարականներով։ 

Ռուսաստանի ներկայացուցիչները Շվեյցարիա կմեկնեն փետրվարի 16-ի երեկոյան, հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Կարող եմ ասել, որ մեր պատվիրակությունն այսօր երեկոյան մեկնում է Անքորիջում [ռուս և ամերիկացի] նախագահների հանդիպման ժամանակ համաձայնեցված շրջանակներում գործելու հնարավորինս հստակ հանձնարարականներով։ Առանց դրա հաջողության հասնել հնարավոր չէ», – ասել է բարձրաստիճան դիվանագետը ռուս-ամերիկյան հարաբերություններին նվիրված «Ռուսական միտք» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսի ժամանակ։

Ռյաբկովը հաստատել է, որ վաղը Ժնևում նախատեսված է շփումների երրորդ փուլ, որը տեղի կունենա «այդ թվում՝ եռակողմ ռուս-ամերիկյան-ուկրաինական ձևաչափով»։

«Հարցերը ծավալուն են, և ոչ ոք չի կարող կանխատեսել վաղվա քննարկումների արդյունքը», – նշել է փոխարտգործնախարարը։

«Մենք պետք է ապահովենք, որ հնարավոր համաձայնագիրը կայուն լինի։ Սա, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ այն պետք է լուծի այն խնդիրները, որոնք այս հակամարտության հիմքում ընկած են։

Կան բազմաթիվ այլ ասպեկտներ, որոնք վերջերս ինտենսիվորեն քննարկվել և շարունակում են քննարկվել, – հայտարարել է փոխնախարարը, – Եվ առանց արդյունքը կանխորոշելու, մենք ենթադրում ենք, որ կգործադրվեն բոլոր ջանքերը այս նպատակներին հասնելու համար։ Այլ ճանապարհ պարզապես չկա»։