Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել, որ Իրանի դեմ սահմանված սանկցիաները կարող են աստիճանաբար մեղմացվել, եթե Թեհրանի հետ համապարփակ համաձայնույուն հնարավոր լինի ձեռք բերել։
«Եթե հնարավոր լինի հասնել համապարփակ համաձայնագրի, ապա մենք պատրաստ կլինենք աստիճանաբար մեղմացնել սանկցիաները»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ Նիկոսիայում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ «Սակայն առայժմ մենք դրան չենք հասել»,- նկատել է Գերմանիայի կանցլերը։
«Սանկցիաների մեղմացումը կարող է լինել մի բաղադրիչն այն պրոցեսի, որին մենք ներկայումս մասնակցում ենք»,- ավելացրել է Մերցը։ Նրա խոսքերի համաձայն, իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի բանակցային առաջընթացից։

Բաց մի թողեք
Լեհաստանում առնվազն 20 մարդ է վիրավորվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով. Լուսանկար
Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը գրառման պատճառով
Սանդուն դատապարտել է ՌԴ-ի մահացու հարվածը մոլդովա-ուկրաինական սահմանին