Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները որոնման և ներբեռնման հնարավորությամբ։
Այս մասին հայտնել է ՆԳ նախարարությունը։
Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։
Հարթակում ներբեռնման հնարավորությամբ հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի։
Ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով elections.mia.gov.am կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը։

Բաց մի թողեք
ՀՀ – ԵՄ գործընկերության հետագա խորացման մասին․ Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան․ Լուսանկար
Որտեղ է Արարատ Միրզոյանը. Կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով․ Կայա Կալլաս. Լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ նշված է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին