Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում մայիսի 3–11-ը տեղի կունենան հայազգի լեգենդար երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։
«Մայիսի 3-ին ժամը 19:00-ին,կցուցադրվի «Իմ սիրտը լեռներում է» դրաման՝ հիմնված Վիլյամ Սարոյանի ստեղծագործության վրա։
Մայիսի 4–11-ը Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Ստաս Նամինի գեղանկարների և գրաֆիկաների ցուցահանդեսը՝ «Իմ Հայաստան», «Ռոքնռոլի արմատները», «Ազատության դեմքեր» խորագրերով։
Մայիսի 5-ին ժամը 19:00-ին կներկայացվի «Բիթլոմանիա» մյուզիքլը՝ ուրախ, ռոմանտիկ և էներգիայով լի ներկայացում, որում կհնչեն The Beatles-ի 25 անմահ հիթերը։
Մայիսի 6-ին ժամը 19:00-ին հանդիսատեսը կարող է վայելել «Մազեր»՝ լեգենդար հիպի-ռոք մյուզիքլի բացառիկ բեմադրություն, որը պատմում է երիտասարդության, ազատության և սիրո մասին։
Մայիսի 7-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Ստաս Նամինի լեգենդար «Ծաղիկներ» («Цветы») խմբի բացառիկ համերգը, որտեղ կհնչեն տասնամյակների փորձություն անցած հիթեր, այդ թվում՝ «Звездочка моя ясная», «Летний вечер», «Мы желаем счастья вам» և այլ ճանաչված ստեղծագործություններ։ Կես դարից ավելի ռոք երաժշտության պատմություն կերտած խումբը հանդիսատեսին կպարգևի հոգու անմոռանալի տոն՝ իր վարպետությունն ու էներգիան նվիրելով Ստաս Նամինի, Ալեքսանդր Գրեցինինի, Վալերի Դիորդիցայի, Յուրի Վիլնինի, Օլեգ Պրեդտեչենսկու և հոբելյարի թատրոնի վոկալիստների շնորհիվ»,– նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։


Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում. գյուղերից մեկում ռազմագիտության ուսուցիչը դասաժամը խանգարելու համար մի քանի անգամ հարվածել է 9-րդ դասարանի 14-ամյա աշակերտին
Փոքր դպրոցներում կարիք կա՞ր վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելու
Աշակերտների տեղափոխման փողը տվել են, բայց ասում են՝ դպրոցի փակման որոշումը չկա