Մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում:
Հրապարակ թերթը գրել է․ Այն ծրագրում են հրավիրել մայիսի 8-ին՝ հունիսի 7-ի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը։
Դաշինքից չեն պարզաբանում այս լուրը, սակայն, մեր տեղեկություններով, այս անգամ նախատեսում են հանրահավաքն անցկացնել ոչ թե Ազատության հրապարակում՝ Օպերայում, ինչպես ապրիլի 11-ին արեցին, այլ՝ Հանրապետության հրապարակում, որն ավելի մեծ է եւ տարողունակ:
Նախընտրական քարոզարշավի հենց մեկնարկին «ուժեղները», փաստորեն, որոշել են ոչ հաճելի անակնկալ մատուցել, ինչպես իրենք են ասում, «փոքրիկ խմբակին» եւ հոգեբանական ճնշման ենթարկել առանց այն էլ վախեցած ՔՊ-ականներին։

Բաց մի թողեք
«Ինձ համար ցանկացած աննորմալ բան նորմալ է»․ ՊՆ, ՆԳ ԱԺ հանձնաժողովի նախագահի թեկնածու
Ռուսաստանի կոշտ պատասխանը` ՀՀ-ՌԴ հարաբերություններում, ո՞րն է ռուսական կողմի պահանջը
Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ