ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող պատգամավորները չեն կարողանում հաշտվել այն անարդարության հետ, որ տեղի ունեցավ ներկուսակցական ընտրությունների եւ ցուցակը կազմելու ժամանակ:
Հրապարակ թերթը գրել է․ Կարծում են, որ ոմանք ծանոթ-բարեկամ սկզբունքով խլեցին իրենց մանդատները։ Հատկապես Արայիկ Հարությունյանի հետ ասոցացվող անձինք են եղել շահողները:
Նրանցից մեկին` Դավիթ Դանիելյանին, ՔՊ վարչությունը հեռացրեց ցուցակից՝ ընտրողներին իր օգտին ուղղորդելու համար։
Ասում են, որ 50-ում հայտնված Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանն էլ եղբոր՝ վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանի քարոզչությամբ է իր տեղը նվաճել, եղբայրն էլ ցուցակում 65-րդն է։
ՔՊ-ականները նեղսրտած են` ինչո՞ւ պետք է հիմա «վիզ դնեն», որ Արայիկի մարդիկ պատգամավոր դառնան։

Բաց մի թողեք
Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել
Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը
Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով