07/05/2026

EU – Armenia

Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները. Լուսանկար

87 տարեկանում մահացել է մեդիամագնատ և CNN-ի հիմնադիր, գործարար Թեդ Թըրները։

CNN-ը՝ առաջին մալուխային լրատվական ալիքը, որն ունի 24-ժամյա հեռարձակում, Թըրները հիմնադրել է 1980 թվականին։ Հեռուստաընկերության հիմնական առանձնահատկությունը լուրերի արագ մատուցումն էր և հետագայում՝ իրադարձությունների ուղիղ հեռարձակումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան անվանել է «հեռարձակման պատմության մեծագույն դեմքերից մեկը և ընկեր»։

Time ամսագիրը 1991 թվականին Թըրներին անվանել է «Տարվա մարդ»՝ «իրադարձությունների ընթացքի վրա ազդելու և հեռուստադիտողներին պատմության անմիջական ականատեսներ դարձնելու» համար։