Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Կապանում կայացած ամփոփիչ հանրահավաքի համար գործի էին դրվել մարզային ողջ իշխանությունը, վարչական ռեսուրսը, համայնքապետերը, վարչական ղեկավարները տիտանական աշխատանք էին կատարել՝ պարտադրել բոլոր պետական հիմնարկների աշխատողներին՝ ներկայանալ հանրահավաքին:
Նաեւ կազմակերպել էին մարդկանց փոխադրումը բոլոր համայնքներից եւ ակնկալում էին, որ գոնե մի 10 հազար մարդ ներկա կգտնվի, սակայն, Դանիել Իոաննիսյանի հաշվարկով անգամ, ընդամենը 2 հազար180 մարդ էր հավաքվել Կապանի հրապարակում՝ այն դեպքում, երբ միայն Կապանի բնակչությունը մոտ 46 հազար է։ Փոխարենը, նույն Իոաննիսյանի հաշվարկներով, «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի մեկնարկին` Մայր Հայաստան հուշարձանի մոտ, 5 հազար 650 մարդ էր ներկա գտնվել:
Ընդ որում, պարզ է, որ իշխանությունների թիվն ուռճացված է, ընդդիմությանը` նվազեցված, եւ մարդկանց բերելու իշխանության ռեսուրսը քանիցս գերազանցում է ընդդիմության ռեսուրսին:

Բաց մի թողեք
ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ
Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն
«Վիվա Արմենիայի» դեմ՝ սեփականության իրավունքի խախտման հայց. գործը հասել է դատարան. Լուսանկար