Եվրահանձնաժողովը հույս ունի, որ արդեն մոտ ապագայում կկարողանա Ուկրաինային փոխանցել՝ նախատեսված 90 միլիարդ եվրոյի հատկացման առաջին մասնաբաժինը։
Այս մասին հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներից Մարթա Քոսը։
«Մենք հույս ունենք, որ առաջիկա շաբաթ կկարողանանք ուղարկել առաջին մասնաբաժինը»,- ի պատասխան լրագրողի համապատասխան հարցի, ասել է եվրահանձնակատարը։ 90 միլիարդ եվրոյի հատկացումը կուղղվի Ուկրաինայի մակրոտնտեսական աջակցությանն ու պաշտպանական կարիքների հոգացմանը։

Բաց մի թողեք
Բակայի վերադարձը. Հունգարիայի նոր նախագահը Օրբանից հետո անցումային շրջանում
Գերմանիայի ժամանակակից հրաշքը. Եկեղեցիները կորցնում են հավատացյալներին, բայց գումար են վաստակում
Հունաստանի հնացած էլեկտրացանցը մեղադրվում է աղետալի անտառային հրդեհների համար