20/05/2026

EU – Armenia

«Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում

«Իրավապահ համակարգում ընտրակաշառքի գործերով հարուցված քրեական վարույթների ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, որոշակի խառնաշփոթ է առաջացել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում իրավապահները պարբերաբար հրապարակում են ձայնագրություններ, որոնցում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, առանձին ընդդիմադիր կուսակցություններին առնչվող անձինք քննարկում են ընտրական գործընթացների հետ կապված պայմանավորվածություններ։

Իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, այս գործընթացների ակտիվացմանը զուգահեռ իրավապահ համակարգում առաջացել է տեխնիկական և մարդկային ռեսուրսների խնդիր․ մասնավորապես՝ գաղտնալսման համար անհրաժեշտ սարքավորումների և այդ աշխատանքն իրականացնող մասնագետների սակավություն կա, չեն հասցնում գաղտնալսել բոլորին։

Ասել է թե՝ իրավապահները պարզապես չեն հասցնում օպերատիվ կերպով գաղտնալսել բոլոր այն անձանց, որոնց նկատմամբ հետաքրքրություն կա ընտրակաշառքի վերաբերյալ վարույթների շրջանակում։

Սա այն էր, ինչ զգուշացնում էին ղեկավարները․ գերլարված օրեր են սպասվում»։