Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել, որից հետո անվտանգության աշխատակիցները հեռացրել են հավաքաված լրագրողներից Հյուսիսային մարգագետնից։ ԱՄՆ նախագահի նստավայրի անվտանգությունն ունեղացվել է։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Համաձայն հաղորդման, նախագահի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ կրակոցները հնչել են 17-րդ փողոցի եւ Փենսիլվանիա ավենյուի խաչմերուկին, որը գտնվում է Սպիտակ տան հարեւանությամբ։
News Now-ի լրագրող Քրիս Ֆլենեգանը հայտնել է, որ միջադեպի պահին նախագահ Թրամփը գտնվել է Սպիտակ տանը։ PBS-ի լրագրող Լիզ Լենդերզն էլ հայտնել է, որ նախագահ Թրամփը չի տուժել։
Fox News-ի փոխանցմամբ՝ Գաղտնի ծառայության աշխատակիցներն ու իրավապահները վնասազերծել են հրաձգության հեղինակին։ Վիրավորում ստացել է երկու անձ՝ հավանաբար հրաձիգը եւ մեկ պատահական անցորդ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քեշ Պատելն էլ հայտարարել է, որ բյուրոյի գործակալները Սպիտակ տուն են ժամանակ եւ աջակցում են Գաղտնի ծառայությանը։

Բաց մի թողեք
Զանգել է Թրամփին և բողոքել Էրդողանից
Ուկրաինան քրեական հետաքննություն է սկսել Լվովում բանակային զորակոչի մեքենայի վրա ամբոխի հարձակումից հետո. Լուսանկարներ
Թուրքիան ՌԴ-ից գնված «Ս-400» զենիթահրթիռային համակարգեր է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին․ «Հյուրիեթ»