Կառավարությունն ընդունել է անշարժ գույք ամրացնելու վերաբերյալ որոշում։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ գլխավոր դատախազության գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 2026թ. ապրիլի 15-ի որոշմամբ՝ մասնակիորեն բավարարվել են համապատասխան հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև Կարապետ Գուլոյանի, Ռոզա Ծառուկյանի վճռաբեկ բողոքները, և օրինական ուժ է տրվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024թ. հուլիսի 1-ի վճռին, և կայացված որոշման հիման վրա գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հասցեի 0.1 հա մակերեսով հողամասի և 9.5 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի 9177/10000 մասի նկատմամբ։
Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել նաև «ԱԿԲԱ բանկ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսերի, ինչպես նաև ՀՀ-ին է փոխանցվել 2021թ. «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը։
Որոշմամբ առաջարկվում է Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հասցեում գտնվող գույքը և Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի համապատասխան բաժնեմասն ամրացնել և հաշվառել Պետական գույքի կառավարման կոմիտեում։
Որոշմամբ առաջարկվում է նաև Առինջ գյուղի վերոնշյալ շենք-շինությունների նկատմամբ իրականացնել պահառություն։

Բաց մի թողեք
Անահիտ Ավանեսյանի «համեստ» ունեցվածքը
Իրական քաղաքականության մեջ դժվար է համատեղել հակադիր կողմերի հետ միաժամանակ «ընկերական» հարաբերություններ ունենալը
Հանրապետության հրապարակում կսպասենք բոլորիդ․ Պապիկյան․ Նաև՝ մեծ հավաքին. Փաշինյան