ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական Tren de Aragua նարկոկարտելի առաջնորդի սպանության մասին։
Նա նշել է, որ իր հրահանգով ԱՄՆ զինված ուժերի հարավային հրամանատարությունը հարված է հասցրել այն տանը, որտեղ գտնվում էր խմբավորման առաջնորդ Նինյո Գերերոն։
«Այս և մյուս կարտելները,– գրել է Թրամփը,– երկար ժամանակ պատերազմ են վարում մեր քաղաքացիների դեմ»։ Նրա խոսքով՝ Նինյո Գերերոյի դեմ գործողությունը մանրակրկիտ համակարգվել է «Վենեսուելայում ԱՄՆ–ի ընկերների» հետ։
Tren de Aragua-ն համարվում է Վենեսուելայի խոշորագույն հանցավոր խմբավորումը և ամենախոշորներից մեկը Լատինական Ամերիկայում։ Դրա հետ համագործակցությունը Վենեսուելայի՝ ԱՄՆ զորքերի կողմից 2026 թվականի հունվարի 3-ին առևանգնված նախագահ Նիկոլաս Մադուրոյին առաջադրված մեղադրանքի կետերից մեկն է։

Բաց մի թողեք
Միգրանտների դեմ «որս» է սկսվել
Լայնածավալ բարեփոխումներ՝ Ուկրաինայի բանակում․ ի՞նչ է որոշել Զելենսկին
«Ֆիդես» կուսակցությունը լուրջ սխալներ է թույլ տվել ընտրարշավի ընթացքում․ Հունգարիայի նախկին վարչապետ