14/06/2026

EU – Armenia

Կարճ՝ ինչ է նշանակում ԱԺ մանդատները վերցնելը

Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է.

Եթե շատ կարճ՝ ԱԺ մանդատները վերցնելը նշանակում է՝

— ԽՈՒՆՏԱՅԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ + ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՈՒՄ + ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈՒՍԱԼՔՈՒՄ։

ԱԺ մանդատներից հրաժարվելը նշանակում է՝

— ԽՈՒՆՏԱՅԻ ԹՈՒԼԱՑՈՒՄ + ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ՈՒ ՀԶՈՐԱՑՈՒՄ։

Իսկ եթե մի փոքր մանրամասնենք, ապա ընդդիմության կողմից ԱԺ մանդատները վերցնելը նշանակելու է՝

1. Կեղծված ընտրությունների լեգիտիմացում։

2. ՔՊ-ի կողմից իրականացված իշխանազավթման լեգիտիմացում։

3. Փաշինյանական խունտայի դիրքերի ամրապնդում։

4. Քաղաքական հետապնդումների և բռնաճնշումների շարունակություն ու խորացում։

5. Ընդդիմության բարոյաքաղաքական հեղինակազրկում, թուլացում և աստիճանական քայքայում։

6. Ժողովրդի մեծամասնության հուսալքում և քաղաքական մասնակցության կտրուկ անկում։

7. ՀՀ Անկախության հռչակագրի վերացում և Հայաստանի սահմանադրական վիլայեթացում։

8. Տիգրանաշենի և այլ «անկլավների» հանձնում Ադրբեջանին՝ Հայաստանի փաստացի շրջափակման մշտական վտանգով։

9. Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների վատթարացում՝ ընդհուպ մինչև թշնամացում։

10. Հայաստանի Հանրապետության կազմաքանդման արագացում։

Հակառակ դրան՝ ընդդիմության կողմից ԱԺ մանդատները չվերցնելը, դրանցից պաշտոնապես հրաժարվելը նշանակելու է՝

1. Կեղծված ընտրությունների ապալեգիտիմացում։

2. ՔՊ-ի կողմից իրականացված իշխանազավթման քաղաքական ապալեգիտիմացում։

3. Փաշինյանական խունտայի թուլացում և աստիճանական քայքայում։

4. Քաղաքական բռնաճնշումների դեմ համակարգված և վճռական պայքար՝ ժողովրդական զանգվածների լայն ներգրավմամբ։

5. Ընդդիմության հեղինակության վերականգնում և հասարակական աջակցության աճ։

6. Ժողովրդի մեծամասնության քաղաքական ոգևորության և ակտիվության աճ։

7. ՀՀ Անկախության հռչակագրի պաշտպանություն և սահմանադրական հիմքերի պահպանում։

8. Տիգրանաշենի և այլ «անկլավների» հանձնումը կանխելուն ուղղված համաժողովրդական դիմադրություն։

9. Ռուսաստանի չեզոքության և Իրանի՝ որպես բնական դաշնակցի կարգավիճակի պահպանում։

10. Խունտայի արագընթաց քաղաքական կազմալուծում, նոր ընտրություններ և իշխանափոխություն։

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ խմբակային շահերից բխող կարճատես ընտրությունը կարող է ճակատագրական լինել։